Ադրբեջանը Ռամազանի օրերին Իսրայելի միջոցով հակաիրանական քարոզչություն է իրականացնում
Ադրբեջանական "ԱՊԱ" լրատվական գործակալությունը նախօրեին հրապարակել էր Բաքվում Իրանի դեսպանի հարցազրույցը, որտեղ վերջինս հակառակ Ադրբեջանի բուռն ցանկությանը, նախ հայտարարել էր, որ Պաղեստինի հարցը չպետք է կապել Ղարաբաղի հետ և միևնույն ժամանակ շեշտել էր, թե Իսրայելն իր գործողություններով սպառնում է ողջ աշխարհին:
Այսօր այդ նույն գործակալությունը հրապարակել է արդեն Ադրբեջանում Իսրայելի դեսպանի հարցազրույցը, որտեղ բնականաբար Իսրայելի դեսպանն էլ իր հերթին Իրանին է մեղադրել Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումներին ֆինասավորելու և աջակցելու մեջ:
Հ.Գ. Ստացվում է, որ Ադրբեջանը նախօրեին Իրանի դեսպանից իր համար ցանկալի հարցազրույցը չստանալուց հետո այսօր Իսրայելի դեսպանի միջոցով մարդ է բերել Իրանի դեսպանի վրա:
Արմեն Իսրայելյան