Բաց նամակ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին.

 

Հարգելի Տիկին Դուրյան
Սկսեմ նրանից, որ ես Ձեզ շատ եմ հավանում ու Դուք շատ լավ մարդու տպավորություն եք թողնում ու, հենց էտ հաշվի առնելով, որոշեցի, որ Դուք կօգնեք:
Նկարը՝ Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստից է: Ինչպես տեսնում եք հոգեհանգստին ներկա են նաև մի շարք անչափահասներ, որոնք վստահ եմ իրենց սեփական կամքով չեն հայտնվել այնտեղ ու, ինչպես տեսնում եք, իրենց շրջապատել են դասատուներ, որոնք երևի «հսկիչներն են»:
Դուք, լինելով անչափահասնեի հարցով զբաղվող պաշտոնյա, պետք է որ մեծ ցավ ապրեք այս լուսանկարից:
Հաշվի առնելով այն փաստը, որ էս լուսանկարում գտնվող երեխեաները, ըստ հասարակության մեծ հոգեկան տրավմա են ստացել ու իրենց ներկայությունը այս հոգեհանգստին անթույլատրելի էր՝ խնդրում եմ Ձեզ հանձնարարել համապատասխան պաշտոնյաններին այս գործը հետաքննել ու նման արարքի բոլոր որոշում կայացնողներին ենթարկել պատասխանատվության:

 

Կանխավ շնորհակալ եմ, վստահ եմ, անչփահասների հոգեկան աշխարհը խաթարելը դա նույնպես հանցագործություն է:

 

 

 

Անկախ Հայաստան