
Թող ինձ ներեն սերիալների սիրահարները,բայց միթե դուք չեք տեսնում,որ դրանք բթացնում են մարդկանց: Դրանք ունեն երկու գերնպատակ'աշխատել գումար ամենացածր կարգի մտահաղացման ու ոչ միշտ լավ դերասանական խաղի հաշվին և մարդկանց մտածողությունը սահմանափակ դարձնել,որը ավելի վտանգավոր է: Սերիալներում չկան մեր կյանքից վերցված կերպարներ: Միգուցե սցենարիսները ապրում են ուրիշ Հայաստանում, որտեղ հայրը չգիտի ով է իր երեխան և քանի երեխա ունի, մայրը մի քանի երեխա է ունեցել 4 տարբեր տղամարդկանցից, որտեղ քույր և եղբայրը "սիրում են" իրար, աղջիկները գիշեր ցերեկ ակումբներում են և տանը չեն քնում,դպրոցականները իրար հետ միայն մի նպատակով են շփվում և այլ "սովորական" պատմություններ: Ես չեմ ասում բարոյական նորմերից զուրկ մարդկանց մասին: Ես դեմ չեմ բացասական կերպարներին, ես դեմ եմ երբ վատ վարքագիծ ունեցող "կերպարը" լավն է համարվում: Հեռուստադիտողը ինքը կարծիք չի կազմում,դա իր փոխարեն արդեն արել են և հենց դրանով սահմանափակում են հայ մարդուն: Երեխան ամեն երեկո ընտանիքի այլ անդամների հետ սերիալ է դիտում և նրա մոտ արժեքների այլ բազա է ձևավորվում: Մարդիկ,որոնք ասում են. "Ես չեմ նայում,ուղղակի մերոնք նայում են,ես էլ ստիպված իրենց հետ",խորհուրդ կտամ ուղղակի դուրս գալ սենյակից կամ էլ հասկանալ,որ իրենք հավանում են նման հիմարությունը:
Մեր հայկական ցանկացած ֆիլմում տեսնում ենք մեզ,մեր ազգային մտածողությունը, մեր սովորույթները, այս կամ այն կերպարը նմանեցնում ենք մեր ծանոթներին: Էլ չեմ խոսում մեր Դերասանների մասին,որոնք ամեն կերպար դարձրել են անմահ: Մենք մենք ենք ու մենք պիտի դեռ հարյուր տարի դիտենք "Հարսնացուն հյուսիսից" ու ամեն բառը անգիր հիշենք ու հասկանանք,որ ամեն հերոսը մենք ենք: Մենք պիտի "Կտոր մը երկինք", "Հին օրերի երգը" նայեք ու ազգովի հուզվենք: Հենց հին ֆիլմերն են,որ կարող ես ամեն օր դիտել ու չհոգնել: Եվ հենց այդ ֆիլմերի Դերասանների են,որ ժողովրդական մարդ են եղել չնայած իրենց մեծությանը: Իսկ այսօրվա սերիալների դերասաններից շատերը դերասան չեն,բայց աստղային հիվանդություն ունեն:
Բայց էլի սերիալ նայողը նայում է: Իսկ սցենարիստները հերթական "գլուխգործոցն " են գրում և շատերն էլ այդ ճանապարհով հարստանում եմ և դրա մեղավորը մարդիկ են,քանի որ հետևողները գիտեն,որ ՀՀ հեռուստատեսություններում ամենաբարձր վարկանիշ ունեն հենց սերիալները' տխուր, իմաստից ու բովանդակությունից զուրկ, ժառգոնով հարուստ:
Առակս ինչ կցուցանե. եկեք մտածենք ինչ և ինչու ենք դիտում:
Դունամալյան Ա