Պատերազմող երկրներում կան չգրված օրենքներ, որոնք պարտադիր պետք է պահվեն: Օրինակ պատերազմող երկրի յուրքանչյուր քաղաքացի, անկախ իր կուսակցական պատականելիությունից, քաղաքական հայացքներից, պետք է գիտակցի, որ երկրի անվտանգության վերաբերվող տեղեկատվություն տարածելը արժենում է սահմանում կանգնած զինվորի կյանք: Ապրիլյան պատերազմին մեզ միասնական ասելը շատ քիչ է, մենք համախմբված էինք: Երևի թե այդպիսի համախմբու՝ մ չէր եղել 1988թ.-ից ի վեր:

 

Համախմբված էինք մարտի դաշտում, մեդիա դաշտում: Անգամ այն քաղաքացիները, ովքեր հայտնի են իրենց անհազանդ հայացքներով, տարածում էին միայն ու միայն պաշտոնական հաղորդագրությունները: Ապրիլյան պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո , դեռ ժամեր չանցած մենք նորից սկսեցինք իրար վրա ցեխ շպրտել, նահատակված տղաների մահվան դրվագների վրա անգամ սկսեցին խաղալ: Ում , ում, բայց իմ համար պատերազմը դեռ չի ավարտել ժողովուրդ ջան, այն պարզապես Ադրբեջանը պասիվ փուլ է մտցրել, իր երկրում միջազգային մրցաշարի անցկացման հետ կապված:

 

Մենք իրավունք չունենք ազգային անվտանգությանը հակասող բամբասանքի մակարդակի հասնող նյութերի գերին դառնալ ու պահի տակ ՝ բռնկվել, կատարել հայտարարություններ, որոնք կարող են արժենալ կյանքեր... Ես հիմա վստահ կարող եմ ասել, որ մեր կանոնավոր բանակը իր մարտունակությամբ, ռազմական ոգով մի քանի անգամ գերազանցում է ոչ միայն ադրբեջանական բանակին, այլև թուրքական բանակին: Եկեք ինքներս մեր մարտունակ բանակը չդարձնենք խոցելի մեր անզգույշ բառերի ու գործողությունների պատճառով... Մեկա հաղթելու ենք...

 

Կիլիկիա Հայաստան