Յունիբանկն առաջարկում է մինչև 1,8 մլն դրամ գումարով նոր վարկեր, որոնք նախատեսված են բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձը վճարելու համար: Վարկը տրամադրվում է մինչև 10 տարի մարման ժամկետով և 12% տարեկան տոկոսադրույքով, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 2 տոկոսային կետ բոլոր շահառուների և 3 տոկոսային կետ' գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար: Ընդ որում, ուսման ընթացքում, բայց ոչ ավելի քան 4 տարի, ուսանողը կարող է վճարել միայն տոկոսագումարը, իսկ վարկի մնացած գումարի մարումն իրականացնել ուսման ավարտից հետո:
Վարկը կարող են ձևակերպել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները' ծնողների կամ այլ վճարունակ անձանց երաշխավորությամբ: Հաշվի առնելով այն փաստը, որ վարկը տրամադրվում է ուսման համար, կանխավճար և վարկի այլ ապահովածություն' գրավ, չի պահանջվում: Վարկի տրամադրման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը: