2015թ-ից սկսած՝ ՕԵԿ-ը նախաձեռնել է համախմբման գործընթաց, որի նպատակը հնարավորինս մեծ թվով քաղաքական ուժերի և ՀԿ-ների միավորումն էր: Այս գործընթացը իր հանգուցալուծումը գտավ «Հայկական վերածնունդ» կուսակցության ստեղծումով' չնայած նրան, որ փաստացի նոր կուսակցություն չստեղծվեց: Ուղղակիորեն տեղի ունեցավ ՕԵԿ-ի անվանափոխություն, քանի որ շարժմանը միացած ուժերը և ՀԿ-ները իրենցից որևէ էական ուժ չէին ներկայացնում:
«Հայկական վերածնունդն» ամեն ինչ անում է, որ հասարակությունը մոռանա իրենց նույնականությունը ՕԵԿ-ի հետ, փորձում է իր ուժն արմատավորել որպես լիովին նոր կուսակցություն: ՕԵԿ-ի գլխավոր նպատակը այս հարցում, պարզվում է, 2017թ-ի ընտրություններին որպես «Հայկական վերածնունդ» մասնակցելու ցանկությունն է, ինչպես նաև՝ խորհրդարանական խմբակցության վերանվանումը, ինչի հնարավորությունը գործող կանոնադրությունը չի տալիս:
Թերևս երկար մտածել պետք չէ հասկանալու համար, թե ինչու են արդեն նախկին ՕԵԿ-ականները փորձում ձերբազատվել իրենց կուսակցության նախկին անվանումից, սակայն հարց է' նոր անվանումը որքանո՞վ է նպաստելու, որ փոխվեն հանրության ընկալումները նրանց նկատմամբ:
Սերոբ Գարնիկովիչ