Հարկային նոր օրենսգրքի փաթեթի շուրջ կրքերը բորբոքվում են: Ազգային Ժողովից երկար ժամանակ է, ինչ նման «բարձր ձայներ» դուրս չէին եկել: Հարկային օրենսգրքի փոփոխություններն առաջին հերթին ազդելու են հենց ԱԺ պատգամավորներից շատերի բիզնեսների վրա: Դե մեր խորհրդարանում, հո հասարակ մարդիկ չե՞ն, մեզ բախտը ժպտացել է և մեր Խորհրդարանի մեծ մասը հաջողակ գործարարներ են: Սրա հետևանքով էլ քննարկումներն ավելի ծավալուն են դարձել:
Այնուամենայնիվ միայն խոհրդարանական մեծամասնություն կազմող օլիգարխիկ կլանը չէ, որ խուճապի մեջ է նոր Հարկային օրենսգրքից: Նիկոլ Փաշինյանն արդեն երկու օր է «բլիժնի բոյի» մեջ է մտել օրենսգիրքը Ազգային Ժողով բերողների, ԱԺ պատգամավորների, փոխխոսնակների, բուֆետի խոհարարների, այգեպանի, անվտանգության աշխատակիցների և այլոց հետ: Նիկոլի հիմնական դժգոհությունը կայանում է նրանում, որ թանկանալու է ծխախոտը, օղին.«Այսինքն, էս մարդիկ Նոր տարի չե՞ն անելու, ծնունդ չե՞ն անելու, բա մարդկանց տունը մի օր հյուր չի՞ մտնելու, մի շիշ արաղ չունենա՞ն դնեն հյուրի առաջ»:
Անկախ ամեն ինչից համաձայն եմ Նիկոլի հետ: Այս թանկացումները ուղղակիորեն ազդելու են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա: Փաշինյանն այս մասով ճիշտ է, բայց հետաքրքիր է ինչ կաներ Նիկոլը, եթե ԱԺ-ում քննարկվեր լրատվական կայքերում ու տպագիր թերթերի խմբագրություններում խորքային ստոգումներ սկսելու վերաբերյալ նոր օրենսդրական փաթեթ: Նիկոլի լրատվական ռեսուրսները օդով ե՞ն սնվում: Փաշինյանն իր պատգամավորական աշխատավարձով ինչպե՞ս կարող էր տուն տեղ, կուսակցություն պահեր հերիք չէ, մի քանի հատ էլ լրատվական ռեսուրս կողքից աշխատեցներ: Լավ կլինի, որ մի օր ԱԺ-ում քննարկեն լրատվամիջոցներին սև շուկայից դուրս բերելու նախագիծ ու այդ ժամանակ Նիկոլի դեմքը ԱԺ տեսախցիկները խոշոր պլանով նկարեն:
Մարդ կա իշխանություններից պահանջում է Լֆիկին դուրս բերել սև Շուկայից, բայց ինքը լրատվական դաշտում զբաղված է խոշորածավալ լֆիկիզմով:
Ալիսա Մանուկյան