ՀՐԱՏԱՊ ՓԱՐԻԶ։
Երեկ երեկոյան Փարիզի մերձակայքում գտնվող Մանյանվիլ քաղաքում, իր տան առջև դանակահարվել է և սպանվել բարձրաստիճան ֆրանսիացի ոստիկան։

 


Ոճրագործը այնուհետև ներխուժել է նրա բնակարանը, ուր գտնվում էին ոստիկանի կինը, որը ևս ոստիկանական համակարգից է և նրանց երեքամյա որդին։ Այնտեղ նա սպանում է նաև կնոջը ՝պատանդ վերցնելով երեխային։ Ֆրանսիական «սպեցնազը» ապարդյուն բանակցելուց հետո որոշում է գրոհել։ Նրանց հաջողվում է չեզոքացնել ահաբեկչին և փրկել երեխային։

 


Ավելի ուշ հայտնի դարձավ,որ կրկնակի մարդասպանը ՝Լարոսսի Աբալլան, 25-ամյա ֆրանսահպատակ, ահաբեկչություն նախապատրաստելու համար նախկինում արդեն դատապարտված,հայտարարել էր, որ պատկանում է իսլամական պետությանը։
Մի քանի ժամ անց« Ամաք» ԻՊ լրատվական գործակալությունը հաստատեց ԻՊ-ի «մարտիկի» կողմից կատարված ահաբեկչության փաստը։

 

Արման Ավագյան