Ադրբեջանը տասնամյակներ շարունակ իր հասարակությանը սնուցել է ոչ միայն հակահայկական, այլ նաև հակաիրանական քարոզով: Ի դեմս Իրանի' ստեղծվել է «հրեշային մի երկրի կերպար», որը, չնայած իսլամադավան երկիրը է, սակայն օգնել և օգնում է Հայաստանին' փոխարենը ոչ մի լավ բան չանելով Ադրբեջանի համար:
Ադրբեջանական հասարակության հակաիրանական տրամադրություններն այսօր էլ շատ սուր բնույթ են կրում, և գրեթե ամեն օր ադրբեջանական մամուլում, սոցիալական ցանցերի և այլ հարթակների ադրբեջանական տիրույթում ականատես ենք լինում հակաիրանական քարոզի և տրամադրությունների արտահայտման տարբեր դրսևորումների:

 


Հակաիրանականության հերթական ալիքը Ադրբեջանում դուրս հորդեց երեկ, երբ այս երկրի զանգվածային լրատվական միջոցները ԱՀ խորհրդարանի ներկայացուցիչ Զահիդ Օրուջի բերանով հայտարարեցին, որ հնարավոր է Իրանը Հայաստանին զենք է վաճառում:
Ադրբեջանական հասարակության արձագանքը այս անգամ, սակայն, սպասվածից ավելի սուր և կտրուկ էր: Որպես օրինակ' ստորև բերված են սոցցանցի ադրբեջանական տիրույթի օգտատերերից մի քանի գրառումներ և մեկնաբանություններ' այս թեմայի հետ կապված.

 


- Իրանը Ադրբեջանի համար թշնամի պետություն է այն պատճառով, որ Ադրբեջանը Ղարաբաղը «վերցնելու» հետո իրանական հողերով է զբաղվելու: Դրա համար էլ Իրանը Ադրբեջանին լավ օր երբեք չի ցանկանա:
- Մի երկիր, որի ֆուտբոլի ազգային հավաքականում Անդրանիկն է խաղում, պարզ է, որ հայապաշտ է:
- Այս դեպքում, եթե ասենք «մեկ ազգ, երկու պետություն», շատ ճիշտ կլինի: Այս երկուսը շատ «անամոթ» ազգեր են: Թող աստված անիծի:
- Պարսիկների վաճառած զենքը թող հենց իրենց գլխին պայթի:
- Աշխարհում սկսված պատերազմի հետևում միայն Իրանն է կանգնած' Խամենեին և դրա նման այլ մոլլաներ: Թող աստված պատժի դրանց բոլորին:

 

Արտյոմ Տոնոյան