Ինչպես գիտենք, վերջերս սկսվեց էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Այս անգամ կատարվող ուսումնասիրությունը բացառիկ էր նրանով, որ միտում կար ոչ թե թանկացնելու, այլ նվազեցնելու:
Գազի սակագների իջեցումը, ինչպես նաև բաշխիչ ցանցերում նախորդ տարիներին կուտակված վնասների փոխհատուցումը հանգեցրեց հոսանքի գնի 2,58 դրամ նվազեցմանը:

 


Նվազեցման պատճառներից մեկը էներգաարտադրության ոլորտում տեղի ունեցած դրական փոփոխություններն են: Մասնավորապես՝ խոսքը գնում է էժան էլեկտրաէներգիայի արտադրության մասին:
Իհարկե առկա էին նաև բացասական գործոններ, որոնք կարող էին թույլ չտալ իրականացնել հոսանքի նվազեցումը: Խոսքը գնում է Որոտանի հէկ-ի մասին, որտեղ արտադրվող էլեկտրաէներգիան թանկացել է 4 դրամով:
Այնուամենայնիվ հոսանքի նվազեցումը տեղի ունեցավ և վերջին երկու տասնամյակում առաջին անգամ ՀՀ քաղաքացիները կվճարեն հոսանքի դիմաց ավելի քիչ գումար:

 

Վլադ Կարախանյան