Փառքդ շատ Տեր Աստված։ Վերջապես աշխարհում գտնվեց մի ասպարեզ որում մենք առաջատար ենք։
Ահա թե ինչ է հայտարարել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:
«Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ անցած 15 տարվա ընթացքում երեխաների շրջանում ՄԻԱՎ-ի դեպքերը նվազել են 56%-ով. 4 երկիր՝ Կուբան, Թայլանդը, Հայաստանը և Բելառուսն ամբողջությամբ վերացրել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը: Ես հուսով եմ, որ, հետևելով այս երկրների օրինակին, շուտով մենք ամբողջ աշխարհում կհասնենք երեխաների շրջանում «զրո» նոր դեպքերի նպատակին»:
Համլետ Աբրահամյան