ՀՀ բիզնես միջավայրում առկա կարևորագույն խնդիրներից է ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շղթայում խոշոր ընկերությունների առկայությունը: Մեծածախ և մանրածախ վաճառքում խոշոր ներմուծողների ներկայությունը թույլ չի տալիս, որպեսզի տվյալ ապրանքային շուկաներում մրցակցության արդյունքում գնանկում լինի, արդյունքում՝ սպառողը տվյալ ապրանքների համար ստիպված է լինում տնտեսապես չհիմնավորված բարձր գին վճարել:

 


Վերը նշվածի հետ մեկտեղ վաճառքի ողջ շղթայում խոշոր ընկերությունների առկայությունը, հնարավորություն չի տալիս, որպեսզի փոքր բիզնեսը զարգանա:Այս խնդրին են անդրադաձել նաև գործադիրում և այսպես վերջիններիս կողմից առաջ քաշված գաղափարը, որ ներմուծողները չզբաղվեն մեծածախ և մանրածախ վաճառքով, իսկ մեծածախ-մանրածախ կապն ապահովվի էլեկտրոնային հարթակի միջոցով, կարող է խնդրի լուծման բավականին արդյունավետ միջոց լինել:
Կարելի է փաստել, որ հիշյալ հարթակի առակայությունը կարող է բարձրացնել վերահսկելիությունը, որի շնորհիվ էլ մի կողմից կզարգանա մանրածախ առևտրի ոլորտը, մյուս կողմից էլ տեղի կունենա գնանկում:

 

Տնտեսական անկյուն