Արդեն տևական ժամանակ է, ինչ լրատվամիջոցների ու առհասարակ հասարակության մեծամասնության ուշադրության կենտրոնում է ծառայողական մեքենաների կրճատումների թեման:
Հնչում են բազմաթիվ իրարամերժ կարծիքներ: Կան մարդիկ, ովքեր համարում են, որ հիշյալ ավտոմեքենաները արդեն վերածված են եղել ջարդոնի: Նշված տեսակետը մի կողմից անհասկանալի է, քանի որ ինչպես կարող է ամբողջը ջարդոն լինել, եթե դրանք կցված է ինչ որ պաշտոնյաի և պետբյուջեից կատարվում են տարեկան ծախսեր դրա համար: Մյուս կողմից էլ, լավ ենթադրենք, դրանք բոլորը անսարք անպիտան երկաթե կույտեր են եղել, այդ դեպքում, ինչու՞ ավելի վաղ դրանց «հարցերը չեն լուծվել», դուրս չեն գրել:
Ինչևէ, այստեղ հարց է առաջանում, արդյոք 800 մեքենայի կրճատումը չի կարելի համարել, որ հանրային պահանջն այս հարցող հաղթանակ է արձանագրել, որը կարող է ունենալ միայն դրական հետևանքներ:
Նարեկ Սարգսյան