Որովհետև հայության անորակ մեծամասնությունը համախմբված է, ապրում են միմյանց հետ ակտիվ շփումների մեջ միևնույն կյանքով: Իրար գործ են տալիս առնում, տղա աղջիկ են պսակում, քավոր խնամի դառնում և այս կյանքով հրապուրված լա ՜վ էլ բազմանում են ու իրենց տեսակն ավելացնում:

 


Իսկ ահա հայի որակյալ փոքրամասնութունը, ապրում են իրարից մեկուսացված, աշխարհից խռոված, գրեթե առանց շփումների, ամեն ինչի հանդեպ կասկածամիտ ու երկչոտ: Պարզ չէ՞ որ նման կյանքով ապելով այս տեսակը կվերանա կգնա իր դժբախտության պատճառ դարձած հայ տականքին անիծելով և հայհոյելով:
Ահա սա է այսօրվա հայության պատկերը՝ բռակը շատ, որակը կիսատ, պռատ, եղածն էլ՝ ընդհատակ: Ապսուրդը հասել է այնտեղ, որ իր տեսակի կարոտ հայը հանկարծ մեկին հանդիպելիս, փոխանակ վրան դողա, ուրախանա, ընդհակառակը՝ խրտնում է ու «գյոզերով ցվրվում», հետքերն էլ պինդ կորցնում...

 


Հ.Գ. Բառադի մեծամասնությունը ապրում է 3Փ-ի փող, փալաս, փոր ֆորմուլայով և եթե այդ բոլորը տեղն են, ապա նրանց մոտ ոչ մի պրոբլեմ չկա, տժժցնում են: Այ, իսկ որակյալ փոքրամասնությունը իր իմացածի ու խելքի ձեռը կրակն ընկած, ամեն ինչ վերլուծում է, քցում բռնում ու ոնց էլ լինի «կասկածելի» մի բան կգտնի ու կթռնի...
ՄԵՆՔ, ՄԻ ՈՒՐԻ՛Շ ՈՒՐԻՇ ԵՆՔ

 


Արմեն Զատիկյան