Պետության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, երբեմն հարկավոր է լինում «մաքրել» համակարգը:

Երկար ժամանակ է, ինչ տեղի է ունենում կադրային փոփոխություն: Պաշտոնաթող անձանցից կարելի է առանձնացնել Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին: Վերջինիս մասին մամուլում եղել են բազմաթվի հրապարակումներ, որտեղ նշվում էր, որ Մովսիսյանը կոռուպցիոն գործարքների է գնացել լիցենզիաներ տրամադրելու հարցում և առհասարակ եղել է կոռուպցիայի մարմնացուն:

 

 

Տեղեկություն էր շրջանառվում նաև, որ նա իր թերի կամ ավելի ճիշտ աշխատանքային պարտականությունների չիրականացման հետևանքով ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը ամենաթող վիճակում էր հայտնվել գնային քաղաքականության տեսանկյունից:

Այժմ վարչության պետի պաշտոնն է զբաղեցրել 
էկոնոմիկայի նախկին փոխնախարարը: Հուսանք, որ պետական ապարատում այսուհետ բարդույթներ չեն առաջանա և կառավարման «օրգանիզմը» գնալով կառողջանա:

 

 

 

 

 

 

Տնտեսական անկյուն