15-րդ դարի անգլիացի գրող ու պատմաբան Ջոն Լոուն զառամյալ հասակում զրկվել էր ապրուստի միջոցներից և ընկել ծայրահեղ թշվառության մեջ: Իմանալով այդ մասին' թագավորը նրան մի տեղեկանք է տվել, որի մեջ ասվում է. «Նկատի ունենալով, որ Ջոն Լոուն իր կյանքի քառասուն տարին նվիրել է պատմական և գիտական հետազոտություններ կատարելուն և դրանով նպաստել մեր հայրենիքի հռչակմանը, նրան տալիս ենք մեր արքայական գթառատ թույտվությունը՝ մեկ տարի ժամանակով ողորմություն մուրալու Անգլիայի բոլոր ճանապարհներին և հավաքածը ծախսելու իր օգտին»:

 

 

Հովիկ Չարխչյան