Տևական ժամանակ է, ինչ կառավարման համակարգում տեղի են ունենում կադրային փոփոխություններ: Այդ փոփոխություններից անմասն չմնաց նաև ավիացիոն ոլորտը: Օրերս Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը ազատվեց աշխատանքից' սեփական դիմումի համաձայն։ Մովսիսյանի' իր պաշտոնին հրաժեշտ տալու մասին լուրը սպասելի էր, քանի որ մամուլում բազմաթիվ աղմկահարույց հրապարակումներ են եղել նրա գործունեության հետ կապված:

 


Այդ հրապարակումների համաձայն Ա.Մովսիսյանը' որպես պաշտոնյա, կոռուպցիոներ պաշտոնյայի կերպար էր, քանի որ նա հայտնվել էր կոռուպցիոն սկանդալների կենտրոնում: Ըստ մամուլի տեղեկությունների' ավիացիայի զարգացման համար պատասխանատու վարչությունը' Ա. Մովսիսյանի գլխավորությամբ անմաքուր, կոռուպցիոն գործարքների է գնացել լիցենզիաներ տրամադրելու հարցում:
Հրապարակումներում մասնավորապես նշվում է, որ գերմանական հայտնի«Լուֆթհանզա» ավիաընկերությանը ՀՀ օդային տարածքում լիցենիզ տալու համար ՔԱԳՎ-ում կաշառք են պահանջել: Բացի այդ տեղեկություններ կան, որ Ա. Մովսիսյանի անգործության պատճառով ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը գնային «բեսպրեդել» է իրականացնում ՌԴ հայաշատ համայնքներ թռչելիս:

 


Փոփոխության արդյունքում Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնում Մովսիսյանին փոխարինեց Սերգեյ Ավետիսյանը, ով նախկինում էկոնոմիկայի փոխնախարարն էր և կոորդինացրել էր ավիացիայի հետ համակարգը: Թե ինչ արդյունքներ կունենք կադրային այս փոփոխությունից ժամանակը ցույց կտա:

 

Արման Ալավերդյան