1․ «На поле он »' այսպես էին ռուսները մասերի բաժանում հզոր առաջնորդ Նապոլեոն Բոնապարտի անունը:
2․ Նապոլեոնը շատ էր սիրում իտալական օպերաներ: Հատկապես սիրում էր «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Սակայն նա թատրոնում երբեք չէր ծափահարում: Հանդիսատեսը, սարսափելով Նապոլեոնից, նույնպես չէր համարձակվում ծափահարել ու օպերայի ավարտից հետո օդում միշտ լռություն էր կախվում:
3․ Նապոլեոնը տառապում էր հիվանդությամբ, որը կրում է «այլուրուֆոբիա» անվանումը, որն իրենից ներկայացնում է վախ կատուներից:
4․Նապոլեոնն օրական քնում էր երկուսից երեք ժամ: Դա նրան բավական էր: Ու ընդհանրապես, Նապոլեոնը քունը համարում էր ժամանակի կորուստ:
5․Նապոլեոնն ունեցել է 157 սմ հասակ, փոքրիկ ձեռքեր ու տղամարդու կազմվածքին ոչ համապատասխան քիչ ավելի կլորիկ ու փափուկ կուրծք:
6․Նապոլեոնը դպրոցում բավականին վատ է սովորել: Ու ընդհանրապես, նա երբեք իր անհատականությամբ չի փայլել:
Անի Ասլանյան