Բայց ի՞նչ է արել Պոլսո հայոց պատրիարքարանը Հայոց ցեղասպանության ժամանակ, որ հիմա ինչ աներ: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը Էրդողանին ընդամենը Թուրքիայի սուլթանատին պատրիարքարանի դարավոր հավատարմության վերահաստատումն էր:

 


Հայոց ցեղասպանության իրականացման հարցում երկու անփառունակ դերակատարներ են եղել: Առաջինը' միջազգային դիվանագիտությունն էր, երկրորդը' Կոստանդնուպոլսի հայ հոգևոր խավը: Ինչպե՞ս է հնարավոր ոչնչացնել ամբողջ Արևմտյան Հայաստանի հայերին, բայց թողնել Ստամբուլի հայկական եկեղեցին:
Շատ պարզ պատճառով' հայոց պատրիարքարանը առավել բարձր է գնահատում Ստամբուլում իր գույքը և ունեցվածքը, քան քրիստոնեությունն ու հայությունը: Իսկ թե դա կամավոր է արվում, կամ բռնի, էական չէ: Բայց կամավոր է:

 

Տիգրան Խաչատրյան