Այդպես էլ չհասկացա, թե ինչու են զարմանում, երբ տեսնում են, որ նախարարությունները համեմատաբար հին ավտոմեքենաներն են դուրս գրում:
Եթե օրինակ՝ ավտոպարկում առկա են գազ 31.10 կամ Նիվաներ ու Նիսան տիդաներ, ինչո՞ւ պետք է դուրս գրվի Նիսանները ու պահվի հնամաշ մեքենաները:

 


Ես ինքս ինձ ճղողներից եմ եղել, ով գոռացել է, որ մարդկանց «օդից պետք է գետնին իջեցնել», ավոտներն էլ ձեռներից վերցնել, բայց իմ համար աբսուրդ է, երբ մարդիկ ասում են՝ գիտե՞ս, հին ավտոներն են դուրս գրել, իսկ համեմատաբար նորերը օգտագործվում է:
«Երկաթե տրամաբանություն» է, աբսուրդի թատրոն հիշեցնող:
Պետք է արձանագրել, որ 800-ից ավելի մեքենա է կրճատվել ու վերջ. սա ոչ թե գովելու թեմա է, այլ փաստելու:

 

Արմեն Վարդանյան