Al Wasil Zаman թերթի տվյալներով Իսրայելի օդուժը հունիսի 4-ին ռմբակոծման է ենթարկել Հոմս քաղաքից հարավում՝Շենշարշայում գտնվող սիրիական բանակի Չորրորդ զրահապատ տանկային դիվիզիայի զենքի և ռազմական տեխնիկայի պահեստները,որի հրամանատարն է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի եղբայրը՝Մահեր ալ-Ասադը...Ո՛չ պաշտոնական Դամասկոսը,ո՛չ էլ պաշտոնական Թել Ավիվը դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը...Մինչ այս էլ իսրայելական օդուժը 2011 թ-ից ի վեր ևս,երբ Սիրիան ենթարկվեց բազմաթիվ ահաբեկչական խմբավորումների հարձակմանը,ռմբակոծել է Սիրիայի բանակի դիրքերը՝պատճառաբանելով,որ իբր հրեական պետությունը այդպիսով կանխում է ռազմական տեխնիկայի փոխանցմանը սիրիական բանակից "Հզբոլլա" կազմակերպությանը,որին Թել Ավիվը համարում է ահաբեկչական...Սակայն այդ պատճառաբանության հիմքերը շատ թույլ են,քանի որ նույն "Հզբոլլան" վայելելով Բ.Ասադի համակրանքը այս պահին վերահսկում է բավական տարածքներ Սիրիայի հարավ-արևմուտքում և հյուսիս-արևմուտքում՝վերահսկելով Սիրիայի և Լիբանանի սահմանային գոտիները,իսկ զենք ձեռք բերելու առումով "Հզբոլլային" ավելի շատ օգնում է Իրանը,քան Ասադը,որն ինքը օգնության կարիք ունի...
Կարելի է ենթադրել,որ Իսրայելը հարվածներ հասցնելով սիրիական բանակի դիրքերին և պահեստներին ավելի շատ օգնում է բազմաթիվ ահաբեկչական խմբավորումներին,որոնց սիրիական բանակն այդ պահին ճնշում է...Օրինակ՝այս վերջին հարվածներն ավելի շատ նպատակ ունեն խանգարելու սիրիական բանակի առաջընթացին դեպի "Իսլամական Պետություն" ահաբեկչական կազմակերպության "մայրաքաղաք" Ռաքա...Այսինքն,Իսրայելի համար "ԻՊ"-ն ավելի նախընտրելի է քա՞ն "Հզբոլլան"...
Հ.Գ.Իսրայելը շատ վտանգավոր խաղի մեջ է մտել՝ծածուկ ահաբեկիչներին օժանդակելով...Սիրիայի "հարցերը" լուծելուց հետո,նրանք կվերհիշեն,որ ԲՈԼՈՐ մահմեդականների ամենագլխավոր թշնամի-պետությունը՝Իսրայելն է,իր բոլոր հետևանքներով...
Գագիկ Համբարյան