Մարդն այնքան մեծ է, որքան նա ընդունակ է սիրելու ուրիշներին:
Երբ սիրում ես քո ընկերներին՝ ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ, միայն քո եսը: Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ՝ ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերներիդ: Մարդկությունը սիրիր- մարդկության չափ մեծ կլինես: Տիեզերքը սիրիր- տիեզերքի չափ մեծ կլինես:
Սիրիր և կմեծանաս, և կխորանաս: Քո սիրտը կհարստանա և կդառնա քո և ուրիշների երջանկության աղբյուր հորդառատ:

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

 

Հովիկ Չարխչյան