Թուրքիան շատ լուրջ խնդիր կարող է ստաեղծել Հայաստանի գյուղատնտեսության համար, որովհետև Թուրքիան հիմա Արաքս գետի վերին նիշերում՝ սահմանին ոչ մոտ, 1,5 մլրդ խմ տարողությյամբ ջրամբարներ է կառուցում, որը եթե իր ողջ ծավալով գործարկվի, ապա Արարատյան դաշտը կկանգնի ջրային լուրջ խնդրի առաջ։
«Այսօր Արաքս գետի միջին տարեկան ջրատվությունը կազմում է 2 միլիարդ 2 հարյուր միլիոն։ Եթե մենք 2 միլիարդը 1,5 միլիարդով պակասեցնում ենք, ապա Արարատյան հարթավայրը կունենա լուրջ ջրային պրոբլեմներ: Այդ ուղղությամբ կառավարությունը երկու հանձնաժողով է ստեղծել, որոնք ես եմ գլխավորում մասնագետների հետ միասին: Մենք մեր առաջարկությունները պատրաստում եւ հակամիջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի Արաքս գետի ավազանում ջրային խնդիր մենք չունենանք»,- ասել է Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը։