«Ղարաբաղը թողեք ղարաբաղցիներին» - արտահայտություն անողը, եթե աշխարհի երեսին կապ ունի Հայաստանի հետ ու ՀՀ տարածքում զբաղեցնում է ինչ-որ պաշտոն , ապա անմիջապես պետք է դիմում գրի ու ազատի այդ պաշտոնը:

 


Նախ՝ ոչ թե Ղարաբաղը այլ Արցախը, ոչ թե ղարաբաղցուն այլ արցախցուն: Հետո, իսկ չե՞ք ցանկանում Սյունիքը թողեք սյունեցուն, Տավուշը՝ տավուշեցուն , Լոռին ՝ լոռեցուն, իսկ ավելի առաջընթացի համար Արարտը թողենք Հովիկ Աբրահամյանին, Էջմիածինը ՝ Մանվել Գրիգորյանին, Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանին, Ապարանը ՝ Աղվան Հովհսեփյանին ու Սամվել Ալեքսանյանին ու սենց շարունակ:

 


Արցախը Հայաստան է և վերջ: Արցախցի ու հայաստանցի չպետքա լինի: Սա վերաբերվում է նաև Արցախում բնակվողներին , եթե մեր մոտ առիթից առիթ են նման բաներ ասում , ապա այնտեղի բնակչության մեծ մասը խոսելուց հայաստանցիներ ու ղարաբաղցի են ասում: Մենք նույն անձնագրերը ունենք, նույն լեզվով խոսում ենք /բարբառի տարբերությունը չհաշված/, մեր մեջ չպետքա ինչ-որ անիմաստ տարանջատումներ լինեն:

 


Իսկ պաշտոնյաները, այդպիսի բաներ ասելուց առաջ, թող հաշվի առնեն , որ իրանց լեզվով ասած Ղարաբաղի սահմանը պահում են Հայաստանի քաղաքացիները: Ու այդ փաստը Հայաստանի ցանկացած քաղաքացու թույլ է տալիս մտածել Արցախի մասին ու իր հնարավորության չափով օգնել նրա քաղաքացիներին , ինչպես կօգնի սյունեցիներին , տավուշեցիներին ու լոռեցիներին:

 

 

Աշոտ Ասատրյան