Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում հարցում է անցկացրել՝ «Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է կառավարությունն ապահովելու ձեր ծերությունը» խորագրով:
Հարցմանը մասնակցած հարևան երկրի քաղաքացիների կարծիքները, մեղմ ասած, հուսադրող չեն:

 

Նրանց մի փոքր հատվածն է միայն համոզված, որ կհասնի ծերության շրջանին, բայց այն կանցկացնի երիտասարդությունից անհամեմատ վատ պայմաններում: Մինչդեռ գերակայող է եղել այն տեսակետը, որ առկա իրավիճակում բնակչության զգալի մասը հազիվ թե հասնի ծերունական տարիքի, իսկ «Ֆեյսբուքի» ադրբեջանական հատվածի ամենածայրահեղ տրամադրված օգտատերերը նշել են, որ կառավարությունն ամեն ջանք կգործադրի, որպեսզի մարդիկ այդ տարիքային շեմին չհասնեն...

 

 

Արմեն Պետրոսյան