Կիրակի օրը РТР-ով <<Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ>> հաղորդման ժամանակ քննարկվող հիմնական թեման Հայոց ցեղասպանությունն էր, Գերմանիայի Բունդեսթագի բանաձևը, թուրքերի սպառնալիքները և Էրդողանի հիստերիկ ու թշնամական արտահայտությունները, թուրք-ռուսական հարաբերությունները:
Մասնակիցները՝ գրեթե բոլորը, բացառությամբ Վ.Ժիրինովսկու, ակտիվ էին ու օբյեկտիվ: Ժիրինովսկին գրեթե հաղորդման սկզբում հայտարարեց, որ ինքը ժամեր առաջ հանդիպել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիդ Յարդիմի հետ և խոստացել հանդիպման մանրամասնություններին չանդրադառնալ: Բնականաբար ողջ հաղորդման ընթացքում նա իրեն պահեց չեզոք և Թուրքիայի հասցեին որևէ քննադատություն չհնչեցրեց, գրեթե չանդրադարձավ ցեղասպանության խնդրին:
Սա առաջին դեպքը չէ, երբ Ժիրինովսկին սիլիբիլի է անում ադրբեջանցիների կամ թուրքերի հետ: Նա շատ հաշվենկատ է բոլոր առումներով և գիտե որտեղ, երբ, ինչ և ինչպես ասել…
Ոչ միայն հաշվենկատ է, այլև շա՜տ հաշվենկատ է…Ու նաև բարգավաճող…
Ռոբերտ Մելքոնյան