Զրուցում եմ ապրիլյան պատերազմի ընթացքում հերոսացած Մարտական խաչ շքանշանի ասպետների հետ: Նրանք հետախույզ են դրա համար դեմքերը տեսնել չի կարելի, բայց նրանց կատարած մարտական սխրանքը պետք է իմանա յուրաքանչյուրը: Նրանք մերօրյա խաղաղության և հաղթանակած պատմության կերտողներն են:

 


Նրանք ռազմական գործողությունները սկսելուց անմիջապես հետո իրականացրել են հետախուզական ռազմական գործողություններ, որի արդյունքում հակառակորդը տվել մեծ քանակության մարդկային և ռազմական տեխնիկայի կորուստներ: Նրանք համեստորեն են պատմում անիրական թվացող ռազմական գործողությունների մասին՝ թե ինչպես հետ շպրտեցին ու ոչնչացրին ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին, ինչպես արագորեն սանձեցին հակառակորդի պարտադրած պատերազմն ու անցան պաշտպանության:
Այսօրվա խաղաղության համար պատրական ենք նրանց, որոնց դեմքերը նույնիսկ չենք կարող տեսնել:

 

 

Արմեն Խաչիկյան