Տնտեսական մրցակցության ազատականացմանն ուղված աշխատանքները շարունակվում են:
Գործադիր մարմնի կողմից ոլորտի բարեփոխման նպատակով տրվել են մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես՝ առաջարկվել է սահմանել ապրանքների ներմուծման գործընթացների նոր ուղեցույցների կազմում և մասսայականացում, որպիսի ներկրումներով զբաղվել ցանկացող յուրաքանչյուր գործարար տեղյակ լինի անհրաժեշտ փաստաթղթերի մասին:
Ներդրվելու է նաև թեժ գիծ, որը էլ ավելի կսերտացնի պետություն-քաղաքացի հարաբերությունները և հնարավորություն կտա ժամանակին արձանագնքել բնակիչների կողմից հնչեցված բողոքներին:
Բացի դրանից խոշոր տնտեսվարողները կկանգնեն երկընտրանքի առաջ՝ կամ իրականացնել մեծածախ, կամ էլ մանրածախ վաճառք, ինչը կազատականացնի շուկան:
Հաջորդ կետը դա ներմուծման ընթացակարգի պարզեցման առաջարկությունների ներկայացումն է: Բոլոր վերը նշված կետերը անհրաժեշտ է կյանքի կոչել և կասկածից վեր է, որ արդյունքը իրեն երկար սպասեցնել չի տա: Ազատականացված շուկա, վերահսկողություն իրականացնող և բողոքներին ժամանակից արձանագանքող պետական մարմին, ինչպես նաև գործարարների համար իրենց իրավունքների ու հնարավորությունների հստակեցում: Հուսանք, որ բարեփոխումների այս շարքը կլինի շարունակական:
Մարինա Ներսեսյան