1997 թվականից ուժի մեջ է մտել ՀՀ-ի և Չինաստանի միջև ստորագրված «Քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ» համաձայնագիրը: Տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել, ինչի հետևանքով, առաջացել է նախկինում ստորագրված մի շարք համաձայնագրերը վերանայելու և բարելավելու անհրաժեշտություն
Այդ նպատակով, վերը նշված համաձայնագիրը վերանայվելու է:

 

Փոփոխված տարբերակը նախատեսում է վերացնել նշանակվող ավիաընկերությունների քանակի և նրանց կողմից առաջարկվող տարողության, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների, սակագների սահմանափակումները, ավելացնել ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության ապահովման, վկայականների և լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ, վերանայվել և արդիականացվել է ավիացիոն անվտանգության վերաբերյալ հոդվածը և սահմանվել են պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ:

 

 

Այս փոփոխությունները նպաստավոր պայմաններ կստեղծեն ավիաընկերությունների համար: Ոլորտում առկա տարբեր գործընթացների դյուրացման արդյունքում վերջնական սպառողները նույնպես կշահեն:

 

 

Տնտեսական անկյուն