Նախօրեին ՀԾԿՀ նիստում որոշում է կայացել, որ 2016թ.-ի հուլիսի 1-ից Հայաստանում գազի սակագինը կնվազի 6 տոկոսով: Այսինքն' հուլիսի 1-ից արդեն բնակիչները գազի 1 խորանարդ մետրի դիմաց 156 դրամի փոխարեն կվճարեն 146,7 դրամ։ Սպասվում է նաև, որ առաջիկայում կլինի էլէներգիայի գների որոշակի իջեցում:
Չնայած որ քաղաքացիներից շատերը կցանկանային, որ գազի գնի նվազումն ավելի մեծ չափով լիներ, այնուամենայնիվ պետք է տեղի ունեցած սակագնի նվազումը դիտարկել նաև նախկինում եղած նախադեպերի հետ: Գազի գինը ժամանակի ընթացքում պարբերաբար բարձրացվել է և բնակիչներն կարծես ընտելացել են անընդմեջ տեղի ունեցող սակագնի բարձրացումներին: Այս տեսանկյունից գազի գների ներկայիս իջեցումը դրական նախադեպ է ստեղծվում կոմունալ վարձերի իջեցման մասով, ինչպես նաև հասարակության այլ առաջին անհրաժեշտության ապրանքների:
Ուստի գների նվազեցումն իրավիճակին համապատասխան գնահատանքի պետք է արժանանա բնակիչների կողմից, որը հնարավորություն կընձեռնի, որպեսզի քաղաքացիները դրական սպասումները ևս ունենան, ինչը ունի նաև հոգեբանական նշանակություն:
Մանե Զաքարյան