Հարյուրամյակների խորհրդարանական ավանդույթներ ունեցող և պառլամենտարիզմի հայրենիք համարվող Անգլիայում քաղաքացիները համընդհանուր ընտրական իրավունք, այսինքն՝ անկախ սեռից ու սեփականատիրական ցենզից, ստացան միայն 20-րդ դարասկզբին: Մոնոպոլիաների դեմ պետական քաղաքականությունը Արևմուտքում կյանքի կոչվեց 20-րդ դարավերջին: Իսկ մենք 25-ամյա անկախություն ունեցող Հայաստանում մենք պահանջում ենք ամեն ինչ ու միանգամից՝ առանց հասկանալու, որ կյանքում այդպես չի լինում:

 

Պահանջում ենք ժողովրդավարության վերին մակարդակ, երբ ընտրություններով իշխանություն է փոխվում, պահանջում ենք մոնոպոլիաների վերացում ու քաղաքացիների իրավահավասարություն: Ոևպես այլընտրանք արտաքնապես կարող է հանդես գալ մեր հարևան Վրաստանը, բայց այդ երկրի փորձը ցույց տվեց, որ Սահակաշվիլու հեղափոխական ֆենոմենը պայմանավորված էր երկրի՝ արտաքին պատերազմում պարտություն կրելու և քաղաքացիական պատերազմից հյուծվելու հանգամանքով՝ դրան հաջորդած բազմաթիվ ածանցյալներով, և երկրի այն ժամանակվա ղեկավար Շեվարդնաձեի ծերությամբ ու կյանքից հոգնածությամբ:

 


Վախթանգ Սիրադեղյան