Կարիերիստական մագլցումով ակադեմիկի կոչում ստացած մի զառամյալ պատմաբան մի բան ասեց' սկսեցին ծափահարել,,,, բայց ինչ ասեց - մեկը հասկացավ? Ոչ ոք չքննադատեց հենց Բաբաջանյանի անձը, ոչ ոք չասեց' թե ինչ ու ոնց,,, Բայց որ արձանը «պախանի» ոճի մեջ է ու ոչ մի ձև չի արտահայտում մարշալի էությունը' դա նույնիսկ մանկապարտեզի երեխային է պարզ,,, Եվ պետք չէ այստեղ ասել, թե հասարակությունը «անճաշակ է»... Դարձնում եք այն անճաշակ,,, Զարգացրեք այդ ճաշակը...
Եթե սա լիներ արվեստի գլուխգործոց, եթե աշխարհռչակ որևէ մի արվեստագետ դա աներ, եթե միջազգային հանրությունը այն անվաներ «հանճարեղություն»' միգուցե այս քննադատությունը և սխալ լիներ.. Սակայն, «Զվարթնոցի» հին մասնաշենքի պատմությունը հուշում է, որ որոշ պաշտոնյաների համար նույնիսկ միջազգային հանրության կարծիքը քիչ է, «անաչար չէ», որ «դափնեկիրը» պետք է քանդվի,, Դե իսկ «Հիտլերի մերը» մակագրությունով աթոռին բազմաց այս «ապերովսկի» արձանը կդառնա «ժամանակակից հայ քանդակագործության» «վառ» նմուշ... Եվ մի տասնամյակ անց կպաշտպանեն ատենախոսություններ, թեզեր' այն ներկայացնլով որպես «մեր բազմադարյա քանդակագորության նմուշներից մեկը»....
Բագրատ Մովսիսյան