Պորտաքարի մասին հավանաբար շատերդ գիտեք: Այն գտնվում է Սյունիքում: Իրենից ներկայացնում է քարե կոնաձև ելուստ: Համաձայն ժողովրդական հավատալիքների, քարն օժտված է պտղաբերելու և բեղմնավորելու գերբական հատկությամբ: Ամուլ կանայք այստեղ գալով և պորտով հպվելով քարին՝ հավատում էին, որ վերագտնելու էին մայրանալու կարողությունը:
Այս լուսանկարն արված է 19-րդ դարի վերջին և պատկերում է հենց այդ ծեսը:

 

 

Հովիկ Չարխչյան