Իսրայելում ՊՆ-ի պաշտոնը զբաղեցրած ցանկացած անձի պաշտոնական գործառույթները հատկապես քաղաքական, միջպետական հարաբերությունների բնագավառներում խիստ սահմանափակ են, ասել է, թե՝ Իսրայելի անվտանգության ոլորտում նոր ՊՆ-ի առջև առկա խնդիրներն այնքան առարկայական և բազմավեկտոր են, որ ադրբեջնական քարոզչադաշտում շրջանառվող՝ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական հարաբերությունների զարգացմանը միտված Լիբերմանի հնարավոր գործունեությունն ընդամենը պատրանք է:
Ի դեպ, հենց այսօր «Trend» գործակալությանը տված հարցազրույցում Իսրայելի նորանշանակ ՊՆ-ի արտահայտած բավական լղոզված կարծիքում այդպես էլ չեն հնչել ադրբեջանական կողմի ակնկալած վերոնշյալ շեշտադրումները։
Արմեն Պետրոսյան