Պետական միջոցների սխալ կառավարման մասին խոսակցությունները մշտապես եղել են հասարակության ուշադրության կենտրոնում:
Պետական միջոցների թափանցիկությունն ապահովելու համար վերջին տարիներին ներդրվել է էլեկտրոնային գնումների համակարգը, որը հնարավորություն է տալիս տեսնել, թե գնված ապրանքի գինը և թե մատակարարին:

 

 

Օրերս կայացած գործադիրի նիստում կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարին ներդնել նոր մեխանիզմներ, որոնք թույլ կտան առավել բարելավել գնումների գործընթացի թափանցիկությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հանրության շրջանում գնումների առումով կա լուրջ մտահոգություն և կառավարությունն պետք է իրականացնի և ապահովի գնումների ավելի թափանցիկ գորընթաց:

 


Կարծում եմ որքան դյուրացվի ծախսերի մասին ինֆորմացիա ստանալու հնարավորությունները, այնքան ավելի թափանցիկ կդառնան պետական գնումները: Սա վերաբերվում է ոչ միայն գնումներին, այլ նաև մնացած ոլորտներին: Հուսով եմ, որ նոր մեխանիզմներ կներդրվեն նաև մյուս բնագավառներում աշխատանքներն առավել հանրամատչելի դարձնելու համար:

 

 

Վլադ Կարախանյան