Ինչպես տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից, այս տարվա առաջին երեք ամիսներին մեր երկրում աճել է ծխախոտի արտադրությունը:
Ծխախոտի ծավալները կազմել են 5 266.4 միլիոն:Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դա փաստացի 41.9%-ով ավել է:
Ինչ վերաբերում է 2015 թվականին արձանագրված ցուցանիշներին, ապա այստեղ նույնպես առկա է եղել դրական միտում մեկ տարի վաղեմություն ունեցող ցուցանիշների նկատմամբ: Եվ այսպես, նախորդ տարվա դրական տարբերությունը 2014-ի նկատմամբ կազմել է 43.1%:
Փաստացի, անկախ տնտեսական դաշտի վայրիվերումներից այս ոլորտում աճը ստաբիլ է:
Վլադ Կարախանյան