98 տարի առաջ 1918թ. մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերից հետո ստեղծվեց Հայաստանի 1-ին հանրապետությունը: Հայ ժողովուրդը առանց ռուսի "օգնության" կարողացավ հաղթել թշնամուն և պետականություն հռչակել:
Բագրատունիների անկումից հետո գրեթե 900 տարի անց վեականգնվեց հայոց պետականությունը: Ցավոք, այն գոյատևեց, ընդամենը 2.5 տարի, քանի որ հայտնվել էր Քեմալա-բոլշևիկյան տանդեմի առջև: Նրանք էլ' 1920թ. միացյալ ուժերով վերջ տվեցին Հայաստանի 1-ին հանրապետության գոյությանը:
Հ.Գ. Նկարում հայկական բանակն է Սարդարապատի ճակատամարտից առաջ:
Դավիթ Ֆիդանյան