Burson-Marsteller ամերիկյան հանրային կապերի և ռազմավարական տեխնոլոգիաների վերազգային կենտրոնն ուշագրավ սոցիոլոգիական հետազոտություն է իրականացրել 16 արաբական երկրների երիտասարդության շրջանում՝ նպատակ ունենալով պարզել արաբ երիտասարդության գնահատականը Սիրիայում ծավալվող գործընթացների վերաբերյալ:

 


Ըստ այդմ, հարցվածների 39%-ի կարծիքով, սիրիական հիմնախնդիրը «պրոքսի-պատերազմ» է համաշխարհային և տարածաշրջանային գերտերությունների միջև: 22%-ն այն որակել է որպես «քաղաքացիական պատերազմ», 29%-ը՝ պատերազմ ընդդեմ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի:
Ընդհանրական դիտարկման պարագայում միանշանակորեն կարելի է փաստել, որ վերը նշված բոլոր բաղադրիչներն այս կամ այն չափով առկա են սիրիական հակամարտության բովանդակության շրջանակում, իսկ մերձիրավագիտական եզրաբանությամբ՝ այն կարելի է բնորոշել՝ որպես արտաքին դերակատարների ռազմաքաղաքական մրցակցության, միջազգային ահաբեկչական կառույցների գործունեության թատերաբեմի վերածված ներքին զինված հակամարտություն:

 

Արմեն Պետրոսյան