Հենց տոն կամ հիշարժան այլ օրերին է («Վերջին զանգ», «Նոր տարվա տոնակարատություններ» և այլն) հստակ երևում, թե մեր հասարակության՝ մի բավական մեծ զանգվածն ինչքան թշվառ ու անոթի է, որքան սոցիալապես տարբերակված է, որքան տեսանելի է աղքատի ու հարուստի սահմանագիծը:
Արդեն շատ վաղուց բազմաթիվ դպրոցական երեխաներ գիտակցում են, որ ասենք այս կամ այն տարրական հանգամանքն իրենց ծնողներն իրենց թույլ տալ չեն կարող, քանի որ իրենք աղքատ են: Երբ կան ընտանիքներ, որոնք երեխային բանակ են ուղարկում, որ գոնե նորմալ սնվի էդ երեխեն: Սա կոնկրետ գնահատական է, գնահատական, թե ինչպես է պետությունն անցել վերջին 25 տարվա իր ուղին, քանի ձեռբերում ա ունեցել, որքան անհաջողություններ: Հա, ի դեպ անհաջողությունների պատճառներ կարելի է հազարներով գտնել:
Ալեն Ղևոնդյան