"Սատանան այդքան սարսափելի չէ, որքան թվում է": Ռուսաստանն այդքան անփոխարինելի չէ Հայաստանի համար, որքան թվում է։
Ռուսաստանը "խանդում է Հայաստանի եվրոպական կողմնորոշմանը": 
Այն դեմ չի լինի, որ Հայաստանում հաստատվի արևմտաեվրոպական արժեհամակարգ, բայց Մոսկվան հասկանում է, որ դա ոչ թե զուտ արժեհամակարգ է լինելու, այլ լինելու է արդեն բոլորովին նոր Հայաստանի ձևավորման սկիզբ, ինչը արդեն շահերի և պատկերացումների բոլորովին նոր համակարգ է ձևավորելու, որտեղ Ռուսաստանը կդադարի Հայաստանի և հայության համար ընկալվել որպես միակն ու անփոխարինելին։

 


Կովկասը կամ Հայաստանը մահակով պահելու ռուսական պատկերացումները, միևնույն է, անարդյունավետ են: Դրանք սպառում են իրենց ուժը և Ռուսաստանը աստիճանաբար կորցնելու է թե Կովկասը, թե Հայաստանը, որովհետև ժամանակի մեջ տեղի են ունենում փոփոխություններ, որոնց դեմ անզոր է անգամ ամենազոր թվացող ռուսական կայսերապաշտությունը։
Հայաստանն ու հայությունը պետք է այդ հոգեբանական ընկալումը հաղթահարեն, ու դա տեղի կունենա նաև նոր սերնդի ձևավորման հետ մեկտեղ:

 

 

Գրիշա Աղաջանյան