Պաստառների թեմաների համառոտագրություն (քանի որ միջազգային հանրությունը ՛՛Արցախ՛՛ բառին համարյա ծանոթ չի, օգտագործվում է ՛՛Լեռնային Ղարաբաղ՛՛ անունը)
-Լեռնային Ղարաբաղի ազատությունը չհաստատողները 21-րդ դարի ստալինիզմն են սկսում
-Լեռնային Ղարաբաղի ազատությունը չհաստատողները հաստատում են Ստալինի և ստալինիզմի իրավունքը
-Լեռնային Ղարաբաղի ազատությունը վիճարկողները հաստատում են ցեղասպանության իրավունքը
-Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյության հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ինքնուրույն գոյության մեջ է

 


-Մինսկի խմբի պետություններ, ձգձգելով Լեռնային Ղարաբաղի ինքնուրույն կարգավիճակի հարցի լուծումը, դուք հաստատում եք Ադրբեջանի ցեղասպան գործողությունների իրավունքը
-Մինսկի խմբի անդամ պետություններ, չդատապարտելով Ադրբեջանի ցեղասպանական (սումգայիթ, կիրովաբադ, բաքու) և ռազմական հանցագործությունները, դուք հովանավորում եք մարդկության դեմ հանցագործությունները

 


-Մինսկի խմբի անդամ պետություններ, դու՛ք եք իրավունք տալիս Ադրբեջանին մարդասպաններին հերոսացնել (սումգայիթի և բաքվի ՛՛շեհիդներ՛՛, ռամիլ սաֆարովներ)
-Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատության իրավունքը վիճարկողները վիճարկում են ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի բոլոր մարդասիրական կոնվենցիաները
-Բավական է թաքնվել ՛՛պարիտետի՛՛ հետևում, երկերեսանությունն է ծնում հանցագործությունների անպատժելիությունը
Շարունակելի

 

Հրանուշ Խառատյան