Հայաստանի պետական և մասնավոր բուհերից շատերում ուսանողներից շատերը չեն անցնում «Տրամաբանություն» առարկան: Չեն անցնում, և վերջ: Այ տենց. մասնագիտություններ են սովորում, մասնագետ են դառնում՝ առանց «Տրամաբանության»:

 


Դա նույնն է, որ երաժշտական դպրոցում երեխաներին նվագել սովորեցնեն, բայց նոտաները չսովորեցնեն:
Դա նույնն է, որ արվեստի ոլորտում նկարել և քանդակ պատրաստել սովորեցնեն, բայց գույնի, չափի ու ձևի մասին ոչինչ չսովորեցնեն:

 


Դա նույնն է, որ բժշկական համալսարանում վիրահատություն անել սովորեցնեն, բայց օրգանների աշխատանքի մասին ոչինչ չասեն:
Իսկ ամենաանտրամաբանականն այն է, որ բուհերում «Ֆիզկուլտուրա» առարկան պարտադիր է, իսկ «Տրամաբանությունը» բացարձակ պարտադիր չէ, թողնված է դեկանների և ամբիոնի վարիչների քմահաճույքին, ով կուզի՝ իր ֆակուլտետում «Տրամաբանություն» կանցնեն, ով չի ուզի՝ չեն անցնի:
Այ սենց էլ խաբում ենք իրար, թե բան ենք սովորում:

 

Մովսես Դեմիրճյան