Արձանի տեսքը ուղղակի ճաշակի հարց է։ Եթե ձեր ճաշակով չէ, դա դեռ չի նշանակում, որ գեղեցիկ չէ։ Արձան կանգնեցնելը ընդամենը երևույթ է, իսկ արձանը՝ խորհրդանիշ։ Ես դեռ չեմ հիշում, որ որևէ արձան միանշանակ ընդունվի։ Մենք յուրաքանչյուր անհատի յուրովի ենք պատկերացնում մեր հայացքներում, և եթե որևէ մեկը մեզ նման չի պատկերացնում, ուրեմն անճաշակ է։ Ժամանակի ընթացքում արձանը դառնում է խորհրդանիշ և դիմագծերն ու ձևը առանձնապես ուշադրություն չեն էլ գրավում։
Հիշենք Առնո Բաբաջանյանի արձանի աղմուկը։ Բայց հիմա այդ տարածքը առանց այդ արձանի ոչ մեկս չենք պատկերացնում ու ոչ մատերին ենք նայում, ոչ էլ քթին։ Չասեմ, որ բոլորս հիանալի նկար ու են այդ արձանի ֆոնին։ Շատ դեպքերում էլ արձանը քննադատելով ուզում ենք իշխանություններին կպնել։ Համազասպ Բաբաջանյանի արձանից կտրուկ անցանք Գարեգին Նժդեհի արձանին։ Այսինքն Հ. Բաբաջանյանը արդեն իր քննադատական փուլն անցավ, հիմա հերթը Նժդեհի արձանին է։
Ժամանակին էլ Նժդեհի ֆիլմը քննադատվեց և հետո դարձավ ընդունված։ Սա կարծես ազգային հիվանդություն լինի։ Մենք նույն կերպ ենք արձագանքում նաև գերեզմանաքարերին ու դրանց վրա պատկերված նկարներին։ Միշտ ասում ենք, որ հանվուցյալի նկարը նման չէ իրեն կամ քարը մեծ է կամ փոքր։ Ուղղակի դա լինում է համեմատաբար նեղ միջավայրում և հասարակական լայն հնչեղություն չի ստանում։ Այնպես որ, խնայենք մեզ։
Գևորգ Նալբանդյան