Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Անթույլատրելի եմ համարում որակյալ և փորձառու մասնագետների կրճատումը: Ցավոք սրտի, այսօր կրճատման ենթակա չինովնիկների ցանկում հիմնականում հայտնվում են նրանք, ովքեր տվյալ ոլորտներում ունեն բազմամյա փորձ, հմտություն, ոլորտի զարգացմանը նպաստող ունակություններ: Նրանցից շատերը կանգնած են եղել տվյալ ոլորտի ստեղծման ակունքներում: Եթե կրճատումների պահը հասունացել է, ինչին ես խիստ վերապահումով եմ մոտենում, ապա գտնում եմ, որ այդ ալիքի տակ պետք է ընկնեն հիմնականում նրանք, ովքեր ինչ-ինչ հնարավորություններով (խնամի, բարեկամ, սանիկ, քավոր) են հայտնվել տվյալ ոլորտում, կամ էլ թե չէ ներթափանցել են զուտ քաղաքական նկատառումներով (պորտֆելներ և այլն):

 

Հայաստանը դժվար օրեր է ապրում, երկրի սոցիալ-տնտեսական բալանսը խալխլված է: Գրեթե բոլոր ոլորտները կաղում և դոփում են նույն տեղում: Այս պայմաններում որակյալ մասնագետներից զրկվելը հղի է անդառնալի հետևանքներով: Բազմիցս ասել եմ և էլի կրկնում եմ՝ կոռուպցիայի դեմ պայքարի և կրճատումների միջև չի կարող լինել որևէ եզր: Այս ծանր պայմաններում մարդկանց զրկել ապրելու միակ միջոցից սխալ և ոչնչով չարդարացված քայլ է: Քայլ, որը տանում է դեպի արտագաղթ: