մեկ մեկ մտածում եմ, որ եթե միացումը տեղի ունենար և բոլոր որոշումները կայացվեր ՀՀ իշխանությունների կողմից, հավանաբար, վաղուց արդեն մեզ' եթե ոչ ամբողջությամբ, ապա մասնակիորեն, նվիրած կլինեին կողքի երկրին..
համենայնդեպս, ապրիլը ցույց տվեց, որ իմ մտահոգությունները անհիմն չեն եղել ու չեն ...
կարծում եմ, կառավարման այս ,,մոդելը,,' կեղծ ու խաբուսիկ ինքնուրույնությունը , ավելի է բարդացնում այն մարտահրավերները, որ ծառացած են Արցախի առջև
նույնն է , թե մարդու ձեռքերը կապեն ու թույլ տան , որ փայտ ջարդի ' տունը տաքացնելու համար
իսկ հետո մեղադրեն, թե բավարար տաք չէ տանը ...

 


ասածս ինչ է' որոշումները տեղում և հանգամանքներին համապատասխան կայացնելու հնարավորության բացակայությունը ավելորդ դժվարության ու ճակատագրական իրավիճակների ու վտանգի առջև է կագնեցնում Արցախին..

 


մյուս կողմից' խնդիրների պատճառները միմյանց վրա / ՀՀ և ԱՐցախ/ բարդելու էստաֆետան երբեք իրական մեղավորին գտնելու հնարավորություն չի տալիս, ինչը դյուրացնում է հանցավոր գործունեության անպատիժ դրսևորումները' ցանկացած ոլորտում
սակայն, ինչպես ասում են' ամեն անելանելի իրավիճակից երկու ելք կա...
գոնե մեկը իմանանք, մյուսը կկռահենք ))

 


Բելլա Լալայան