Իլհամ Ալիևը Ստամբուլում անցկացվող Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է. «Տվյալներ կան, որ Հայաստանն անօրինական օգտագործում է ռադիոակտիվ մնացորդները»:
Տվյալներն էլ երևի Հրանտ Բագրատյանի հայտարարություն է ԱԺ-ում. «По секрету всему свету»…
Ինչպես միշտ քննադատելով Հայաստանին 20 տարի անընդհատ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ռեզալյուցիան ընդամենը ամենաշատը մեկ օր կամ նույնիսկ մի քանի ժամ պահպանելու գործում. ասել է, որ ներկայումս էլ տարածաշրջանին մեկ այլ վտանգ է ներկայացնում Մեծամորի ատոմակայանը, և այդ մասին հայտարարում են հենց իրենք՝ Հայաստանի ԱԺ պաշտոնական ներկայացուցիչները, քաղաքական գործիչները: Ալիևը խնդրել է, որպեսզի միջազգային կառույցները, հանրությունն անպայման արձագանքեն այս խնդրին:

 


Չգիտեմ մեզ պե՞տք էր հայտարարել այդ ամենը, թե՞ ոչ…Եթե պետք է ստեղծեինք, դա կարելի էր կատարել առանց գլուխ գովալու, առանց գոռգոռոցների ու բլթոցների…
Դե ի՞նչ, հավանաբար ՄԱԳԱՏԷ բան, այլ կառույցներ հիմա կխառնվեն ու ավելորդ լարվածություն կստեղծեն…
Մենք հայ ենք չէ, ամենագաղտնի բանն էլ շուխուրով պետք է անենք…



Ռոբերտ Մելքոնյան