Բոլորիս կողմից սիրված սիթքոմի սցենարիստ և գլխավոր դերակատար Գրիգոր Դանիելյանը հանրության ավելի լայն հատվածին ճանաչելի դարձավ մշեցի Առաքելի կերպարը մարմնավորելուց հետո: Տաղանդավոր դերասանը նոր որակ և հումորի նոր կատեգորիա ներմուծեց Հայստանյան հումորի հարթակ, որի կարիքը իրոք զգացվում էր: Գրիգոր Դանիելյանի շնորհիվ ավելի ուժգին կերպով վառվեցին Մարջան Ավետիսյանի, Միհրան Ծառուկյանի, Գոռ Հակոբյանի, Անի Երանյանի և Արփինե Գաբրիելյանի աստղերը (դե Մենչը Մենչն ա): Այս ամենի հետ մեկտեղ սիթքոմի նորեկ, գեղեցկուհի և տաղանդավոր դերասանուհի Մարինկա Խաչատրյանի աստղը այդքան էլ չի բոցկլտում, բացատրեմ ինչու:
Յուրաքանչյուր արտիստի, դերասանի մի խոսքով այն մասնագիտության տեր մարդկանց, որոնց հաջողության հասնելու գրավականը ուղիղ համեմատական է հանրության սիրո և սիմպատիայի հետ, կարևոր է, որ գոնե սկզբնական շրջանում նման հեռանկար ունեցող մարդիկ դրական կերպարներով հանդես գան: Կոնկրետ Մարինկա Խաչատրյանի պարագայում Ֆուլլ Հաուսում հանդես գալը այդքան էլ դրական արդյունքի չի բերի, քանզի սիթքոմում Մարինկան անդաստիարակ, մեծին չհարգող, շահագործող.... ու այսպես շարունակ վատ հատկանիշներ դրսևորող կերպարով է հանդես գալիս: Մարինկայի դերասանական կարիերան դեռ նոր է սկսվում, այս փուլում անհրաժեշտ է, որպեսզի հանրությունը սիրի նրա թեկուզ մարմնավորած կերպարները, ոչ թե հակառակը, թե չէ կկրկնվի Մերի Մակարյանի օրինակը, երբ Հարազատ թշնամի սերիալում բացասական կերպարով հանդես գալուց հետո նա չընդունվեց հանրության կողմից հատկապես Միհրան Ծառուկյանի երկրպագուհիների, որոնք հասան նրան, որ Մերին այլևս չնկարահանվի Միհրան Ծառուկյանի հետ համատեղ պրոեկտում: Դրանից հետո Մերին հաղորդավարուհի դարձավ:
Մարինկայի պարագայում ափսոս կլինի նման երիտասարդ, տաղանդավոր կադրի կորցնել, Գրիգոր Դանիելյանը ճիշտ կանի, եթե Ֆուլլ Հաուսում ''դրականացնի'' Մարինկայի կերպարը, եթե ոչ ապա իմ սուբյեկտիվ կարծիքով ավելի ճիշտ կլինի և քանի ուշ չէ Մարինկան լքի սիթքոմը:
Աշոտ Եսայան