«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը այսօր երեկոյան ԼՂՀ Մարտակերտի շրջանից վերադարձավ Երևան:

Այդ առիթով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երկու ժամ առաջ վերադարձանք ԼՂՀ Մարտակերտի շրջանից: Մեր այնտեղ գտնվելու նպատակի մասին ասվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ, որը կարող եք գտնել ստորեւ:

 


Ուրախ եմ, որ այս փոքր, բայց կարեւոր ծառայությունը մատուցեցինք մեր հայրենիքին: Առաջիկա օրերին մեր ծառայության հետ կապված երկու դրվագ կներկայացնեմ:
Մարտակերտի խրամատներում իմ գրած բանաստեղծությունը՝ նվիրված Հայոց բանակին, ապա նաեւ մայիսի 9-ին ԶՈւ N զորամասում տեղի ունեցած տոնական տողանի ժամանակ իմ ունեցած ելույթի տեսագրությունը:

 


ԶՈւ սպաների, ժամկետային զինծառայողների եւ աշխարհազորայինների առաջ ելույթ ունենալը մեծ պատիվ էր ինձ համար: Նախկինում նման առիթ չէի ունեցել:
Հ.Գ. Մայիսի 2-ից ըստ էության կտրված եմ եղել ներքաղաքական եւ միջազգային տեղեկատվությունից: Առաջիկա օրերին կփորձեմ լիարժեք ծանոթանալ, թե ինչ է կատարվել այս ընթացքում եւ ըստ անհրաժեշտության կարձագանքեմ: