Արցախի մեր հայրնեակիցների ազգային ազատագրական այս քառորդ դար տևող հակամարտությունում մենք կարող ենք պարտվել գեթ միայն մեկ պատճառով՝ մեր հարուստ խավի ընչաքաղցության ու ժլատության պատճառով։ Պարտության այլ պատճառ ես չեմ տեսնում։ Մենք հաղթեելու բոլոր հնարավորությունները ունենք եթե համապատասխան զենքը մեր զինվորի տրամադրության տակ լինի։

 


Զենք, զենք և միայն զենք։ Ահա մեր քառորդ դար տևող պայքարի ելքը ապահովող միակ հնարավորությունը։ Մենք զինվորի պակաս չունենք։ Մենք մեր զինվորի քաջության պակաս չունենք։ Մենք մեր զինվորի խելքի, հնարամտության ու անձնազոհության պակաս չունենք։ Մենք միայն զենքի պակաս ունենք։ Կպարտվենք միայն զենքի պակասի դեպքում։

 


Սիրելի և հարգելի մեծահարուստներ։ Մենք ձեզ շատ ենք սիրում, գիշերը ձեր սիրուց ոչ քուն ունենք ոչ դադար։ Առավոտից երեկո աղոթում ենք ձեր կյանքի երկարացման ու ձեր գրպանի մեծության ու լիքության համար։ Հազար մոմ ենք վառել որ դուք շատ հարուստ լինեք։ Որ դուք տրաքվեք հարստությունից ու աչքներդ այնքան լիանա այդ դրամից որ հասկանաք թե ինչ է հայրենիքը և Հայաստանը։ Ձեր դրամի քսակները բացեք։ Դրամ տվեք զենք գնելու համար։ Այդ զենքով մեր քաջարի զինվորները կհաղթեն անարգ թշնամուն և մենք ազգովի քափ քրտինք մտած կաշխատենք որ ձեր պարտքերը վերադարձնենք։ Մի եղեք ժալատ Գոբսեկ։ Մի դողացեք ձեր այդ գարշելի դրամների վրա, բացեք ձեր դրամապանակաները և տվեք զենքի դրամը որ ոչ մենք երկիր կորցնենք և ոչ էլ դուք ձեր պատիվն ու հարգանքը հողին հավասարեցնեք։
Մարդ եղեք։

 

Համլետ Աբրահամյան