Forbes-ը ներկայացրել է 20 ընտանիքի ցանկ, որտեղ յուրաքանչյուր երեխայի բաժին է հասնում առնվազն 1.82 մլրդ դոլար։ Երեխաների ընդհանուր թիվը 47-ն է։

 

 

Ցանկի 5-րդ հորիզոնականում ազգությամբ հայ գործարար Սերգեյ Գալիցկին է (մինչ ամուսնությունը՝ Հարությունյան)։

 

 

«Մագնիտ» ցանցի սեփականատիրոջ դուստրը՝ 21-ամյա Պոլինան, որի կարողությունը գնահատվում է 5.7 մլրդ դոլար, Կրասնոդարում ավարտել է գիմնազիան և այժմ սովորում է Կուբանի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։

 

 

5 տարի առաջ Գալիցկին «Ведомости»-ին տված հարցազրույցում ասել էր, թե կտխրեր, եթե դուստրը հետաքրքրված լիներ իր բիզնեսով։

 

 

«Ես ուզում եմ, որ նորմալ երեխա մեծանա։ Չեմ ուզում, որ դուստրս բիզնեսով զբաղվի, քանի որ կինն ու գործարարությունը տարբեր հասկացություններ են»,- ասել էր նա։

 

 

Նա կարծում է, որ իրավունք չունի «ձևավորել նրա կյանքն» իր ճաշակով։

 

 

Չնայած դրան՝ Forbes-ին ասել էր, որ Պոլինային հետ է համոզել օտար լեզուների ֆակուլտետ դիմելու մտադրությունից, ինչն այդքան շատ էր ուզում աղջիկը։